Մեկնարկել են «Սյունիք» օդանավակայանի շենքի կառուցման աշխատանքները
«Սյունիք» օդանավակայանի վերագործարկմանն ուղղված աշխատանքների շրջանակներում մեկնարկել է նաև օդանավակայանի շենքի կառուցման աշխատանքները։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը:
Նա նաև հրապարակել է օդանավակայանի շենքի նախագծի լուսանկարները:
Հիշեցնենք, որ հունիսին Սյունիքի մարզկենտրոնում օդանավակայանում փորձնական վայրէջք էր կատարել առաջին օդանավը, որի առաջին ուղևորը եղել էր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սյունիքի օդանավակայանը կանոնավոր թռիչքներ կսկսի իրականացնել համալիրի շինարարական աշխատանքների վերջնական ավարտից հետո:










