Մինչև 200կմ/ժ՝ 6 վայրկյանում, ավելի քան 1.000 ձիաուժ և 5 շարժիչ. ներկայացվել է Mercedes-AMG Project One-ը (լուսանկարներ)

09:06 • 13.09.17

Գերմանական Mercedes-AMG մեքենաշինական ընկերությունը Ֆրանկֆուրտում մեկնարկած միջազգային ավտոշոուի շրջանակում պաշտոնապես ներկայացրել Project One հիպերքարը՝ համալրված «Ֆորմուլա-1»-ի մեքենաներին բնորոշ հիբրիդային ուժային համակարգով:

Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենայի 1.6 լ աշխատանքային ծավալով V6, ինչպես նաև մյուս էլեկտրական շարժիչների ընդհանուր հզորությունն ավելի քան 1.000 ձիաուժ է: Mercedes-AMG-ի ներկայացուցիչները նշել են, որ Project One-ի շարժիչը երբևէ սերիական մեքենաներում ներդրվածներից ամենաջերմաարդյունավետն է:

Հայտնի է, որ մեքենան 0-200կմ/ժ արագություն է զարգացնում 6 վայրկյանում, մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը գերազանցում է 350կմ/ժ-ն:

Մոդելի շնորհանդեսն իրականացրել են Daimler AG ավտոկոնցեռնի ղեկավար Դիտեր Ցետշեն ու հայտնի ավտոմրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը:

Ընդհանուր առմամբ, ընկերությունն այս մոդելից կարտադրի 275 օրինակ: Դրանցից յուրաքանչյուրի գինը կլինի առնվազն 2.3 մլն դոլար:

 

 

Մինչև 200կմ/ժ՝ 6 վայրկյանում, ավելի քան 1.000 ձիաուժ և 5 շարժիչ. ներկայացվել է Mercedes-AMG Project One-ը (լուսանկարներ)