Տիեզերագնացների նոր խումբը բարեհաջող հասել է Միջազգային տիեզերակայան

10:00 • 13.09.17

«Սոյուզ ՄՍ-06» տիեզերանավը տիեզերագնացների նոր խմբին բարեհաջող հասցրել է Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ), հայտնում է gazeta.ru-ն՝ «Ռոսկոսմոս»-ին հղումով:

«Ավտոմատ ռեժիմով իրականացվել է «Սոյուզ ՄՍ-06» տիեզերանավի կցումը ՄՏԿ-ի կցման հանգույցի ռուսական հատվածին»,- հայտնել են «Ռոսկոսմոս»-ից:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր ժամանած տիեզերագնացների խումբը ՄՏԿ-ում կմիանա ռուս Սերգեյ Ռյազանսկուն, ամերիկացի Ռենդոլֆ Բրեզնիկին ու իտալացի Պաոլո Նեսպոլիին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ՄՏԿ-ից Երկիր էր վերադարձել 3 տիեզերագնաց՝ այդ թվում նաև տիեզերքում ամենաերկար ժամանակն անցկացրած կին տիեզերագնացը՝ ամերիկուհի Փեգի Ուիթսոնը: Նա ՄՏԿ-ում 290 օր է անցկացրել:

Տիեզերագնացների նոր խումբը բարեհաջող հասել է Միջազգային տիեզերակայան