Հոնկոնգյան ընկերությունը ներկայացրել է ոսկյա iPhone X-ի կոնցեպտը, որն արժե 70.000 դոլար (լուսանկարներ, տեսանյութ)
Սեպտեմբերի 12-ին ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց պատմության մեջ ամենաթանկ iPhone-ը՝ iPhone X-ը, որն արժե 1.000 դոլար: Սակայն տեխնոլոգիական սարքերի լյուքսային թյունինգավորմամբ զբաղվող Brikk հոնկոնգյան ընկերության մասնագետները մշակել են նորույթի բացառիկ տարբերակը՝ պատրաստված 250 գր դեղին ոսկուց:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Lux iPhone X Ingot-ը դեռևս միայն նախագծի տեսքով է:
Բացի այդ, մասնագետները ներկայացրել են iPhone X-ի մի քանի տարբերակ, որոնց մեջ կան նաև ադամանդներով զարդարված մոդելներ:
Հայտնի է, որ մոդելների գները տարբեր են: Դրանցից ամենամատչելին 10.000 դոլար է, իսկ ամենաթանկը՝ 70.000:
Apple-ի նոր iPhone X-ը վաճառքում կհայտնվի նոյեմբերից:














