Իլոն Մասկը Tesla-ի նոր ինքնակառավարվող էլեկտրական բեռնատարը «գազան» է անվանել

16:08 • 14.09.17

Ամերիկյան Tesla տեխնոլոգիական ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ իրենց առաջին ինքնակառավարվող բեռնատարը կներկայացվի հոկտեմբերի 26-ին: Այս մասին միլիարդատերը գրել է իր թվիթերյան էջում, որտեղ 12.8 մլն հետևորդ ունի:

Հաղորդագրության համաձայն՝ էլեկտրական փոխադրամիջոցը կներկայացվի Կալիֆորնիա նահանգում:

«Այդ գազանին արժե տեսնել: Այն ուղղակի անհավանական է»,-գրել է Մասկը:

Forbes-ը հավելում է, որ նոր բեռնատարը կլինի Tesla-ի կողմից երբևէ ներկայացված ամենամեծ էլեկտրական փոխադրամիջոցը:

Իլոն Մասկը Tesla-ի նոր ինքնակառավարվող էլեկտրական բեռնատարը «գազան» է անվանել