Mercedes-ի էլեկտրական բեռնատարները կլիցքավորվեն 5 րոպեում
Daimler AG-ի «բեռնատարային» ստորաբաժանումը 60 մլն դոլար է ներդրել իսրայելական StoreDot ստարտափում, որն արագ լիցքավորման «օրգանական» մարտկոցներ է մշակում:
Ինչպես նշում է Motor.ru-ն, այդ միջոցները կուղղվեն նորարար տեխնոլոգիան զանգվածային արտադրության ներկայացնելու գործին: StoreDot-ի տեխնոլոգիան իրենից ներկայացնում է նանո-բյուղներից կիսահաղորդիչների ստեղծումը:
Ընկերությունից նշում են, որ իրենց մշակած մարտկոցների համալիրը՝ 75 կիլովատտ/ժամ հզորությամբ, լիցքավորվում է հինգ րոպեում և մինչև 480 կմ տարածություն անցնելու ընթացք է ապահովում: Տեխնոլոգիայի մասին այլևս ոչինչ հայտնի չէ, սակայն զանգվածային կիրառման պետք է ներկայացվի արդեն 2022-ին:










