Նոր վիրուսը 10 վայրկյանում կարող է վարակել հեռախոսներն ու այլ սարքեր Bluetooth-ի միջոցով
Armis Labs ընկերության մասնագետները նոր վիրուս են հայտնաբերել, որն ունակ է 10 վայրկյանում վարակելու սմարթֆոններն ու այլ սարքավորումներ ատիցվացված Bluetooth-ի միջոցով:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, գաջեթները կոտրելու նոր եղանակը ստացել է BlueBorne անվանումը: Այն կարող է նույնպիսի վնաս հասցնել, ինչպես ամիսներ առաջ ողջ աշխարհում տարածված WannaCry վիրուսը, որը շուրջ 300 000 համակարգիչ էր խոցել աշխարհով մեկ՝ 1 մլրդ դոլարի վնաս հասցնելով:
Նոր վիրուսի վտանգն այն է, որ այն գործում է աննկատ և կարող է ինքնուրույն տարածվել՝ անցնելով մոտակայքում գտնվող սարքավորումներին, որոնց Bluetooth-ը միացված է:
Նշվում է, որ օպերացիոն համակարգերի խոշորագույն արտադրողներն արդեն զբաղվում են վիրուսի չեզոքացմամբ: Apple-ը հայտարարել է, որ այն վտանգ չի ներկայացնում iOS 10 և ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սարքավորումների համար:










