Բացահայտվել է Չինաստանում ձվաձև քարեր ձևավորող ժայռի գաղտնիքը (լուսանկարներ)

10:11 • 16.09.17

Չինաստանի Գույչժոու նահանգում արտասովոր ժայռ է գտնվում: Երկար ժամանակ տեղացիները տարօրինակ երևույթի են ականատես լինում. ժայռի վրա աստիճանաբար ձևավորվում են ձվաձև քարեր և ի վերջո ընկնում գետնին:

Big Picture-ը գրում է, որ երկրաբանական փորձաքննության արդյունքում հաջողվել է բացահայտել երևույթի պատճառը:

Գիտնականները պարզել են, որ Chan D Ya կոչվող ժայռը կազմավորվել է 500 միլիոն տարի առաջ, և դրա մի մասը բաղկացած է հանքաքարերից: Հետազոտողները կարծում են, որ տարբեր տեսակի ապարների քայքայման համար անհրաժեշտ ժամանակի տարբերությունն էլ հանգեցրել է «քարե հավկիթների» ձևավորմանը:

Նշվում է, որ ժայռը 20 մետր երկարություն և 6 մետր բարձրություն ունի: Մոտակայքում գտնվող գյուղի բնակիչները տանում են քարերը տուն: Համարվում է, որ եթե տանը «քարե հավկիթ» կա, այն երջանկություն և հաջողություն կբերի մարդկանց:

 

 

 

 

Բացահայտվել է Չինաստանում ձվաձև քարեր ձևավորող ժայռի գաղտնիքը (լուսանկարներ)