Չինաստանում iPhone X-ի օգտատերերի համար վաճառքի են հանվել անվտանգության դիմակներ
Չինաստանում վաճառքի են հանվել դիմակներ, որոնք նախատեսված են նոր iPhone X-ի պատահական ապակոդավորումից խուսափելու համար: Հայտնի է, որ Apple-ի նորույթն օգտատիրոջը հնարավորություն է տալիս ապակոդավորել հեռախոսը՝ միայն մի հայացք գցելով էկրանին: Նորարարական գործառույթը կոչվում է Face ID:
Ինչպես նշում է The Verge-ը, վաճառքի հանված դիմակները պետք է կանխեն iPhone X-ի ապակոդավորումն օգտատիրոջ քնած ժամանակ: Դիմակը խորհուրդ է տրվում կրել քնած ժամանակ, որպեսզի օտար մարդը չկարողանա սմարթֆոնը պահել քնած օգտատիրոջ դեմքի առաջ ու բացել սմարթֆոնը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Face ID հավելվածն օգտատիրոջ դեմքը տեսնում է ավելի քան 30.000 կետից բաղկացած պատկերի միջոցով, որն անցնում է ինֆրակարմիր սպեկտրով և նեյրոնային ցանցերով՝ դեմքի մաթեմատիկական մոդելը կազմելու համար: Այնուհետև տվյալներն ուղարկվում են Secure Enclave մոդուլին, որտեղ ստուգվում է պատկերների համապատասխանությունը:
Հավելենք, որ iPhone X-ը Apple-ի երբևէ արտադրած ամենահզոր ու թանկարժեք սմարթֆոնն է:
![]()










