Տիեզերագնացների համար անհրաժեշտ իրեր տարած Dragon արբանյակը բարեհաջող վերադարձել է երկիր

22:26 • 17.09.17

Ամերիկյան SpaceX ընկերության Dragon արբանյակը հաջող վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսի մակերեսին:

Life.ru-ի հաղորդմամբ՝ Միջազգային տիեզերակայանից բեռնատար տիեզերանավի վերադարձի մասին թվիթերյան էջում տեղեկացրել է ամերիկյան ընկերությունը: «Dragon-ի հաջող վայրէջքը հաստատվել է, տիեզերանավն իրականացրել է իր 12-րդ առաքելությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ Dragon-ը 1.7 տոննա տարատեսակ ուղեբեռ է բերել իր հետ տիեզերքից: Նախևառաջ դրանք կենսաբանական փորձարկումների ժամանակ ստացված նմուշներ են:

Հիշեցնենք, որ տիեզերանավը ուղեծիր է ուղարկվել Ֆլորիդայի տիեզերական կենտրոնից օգոստոսի կեսերին: Այն տիեզերագնացների համար նախատեսված շուրջ 3 տոննա բեռ է հասցրել Միջազգային տիեզերակայան:

 

 

Տիեզերագնացների համար անհրաժեշտ իրեր տարած Dragon արբանյակը բարեհաջող վերադարձել է երկիր