Չինաստանում հարվածային անօդաչու ուղղաթիռ են ստեղծել
2018 թվականին սերիական արտադրության կհանձնվի աշխարհում առաջին չինական արտադրության հարվածային անօդաչու թռչող ուղղաթիռը:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, ուղղաթիռի տեսքով ստեղծված անօդաչուն ներկայացվել է Չինաստանի Տյանցզին քաղաքում անցկացվող China Helicopter Expo ցուցահանդեսի ժամանակ: Սովորաբար հարվածային անօդաչուներն ստեղծվում են ինքնաթիռի տեսքով, չինացի մասնագետները մեկնաբանել են, որ նման անօդաչուն կարող է ավելի շատ սպառազինում կրել և թռիչքուղիների կարիք չունի վայրէջք կատարելու համար:
Առաջին չինական հարվածային ուղղաթիռը փոքր չափսեր ունի: Երկարությունը կազմում է 7 մետր, իսկ քաշը՝ 400 կգ: Նախատեսվում է այն թողարկել երկու տարբերակով՝ հետախուզական և մարտական:
Հետախույզ-անօդաչուն համալրված կլինի տեսախցիկներով և ռադարներով, մարտական տարբերակը կարող է զինվել 118 կգ սպառազինմամբ:










