Ռուս ձեռներեցն առաջարկում է 35.000 դոլարի դիմաց բոլորից շուտ ձեռք բերել նոր iPhone X-ը

16:48 • 19.09.17

Օրեր առաջ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրեց պատմության մեջ ամենաթանկ iPhone-ը՝ 1.000 դոլար արժողությամբ iPhone X-ը:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, նորույթը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 3-ից ոչ շուտ, սակայն մի ռուս ձեռներեց 35.000 դոլարի (2 մլն ռուբլի) դիմաց առաջարկում է լյուքս սմարթֆոնը վաճառել արդեն սեպտեմբերի 20-ից: Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքն iPhone X-ի 256 Գբ հիշողության ծավալով տարբերակի մասին է:

Թեև հայտնի չէ, թե մոսկվաբնակ ձեռներեցին ինչպես է հաջողվելու նախապես ձեռք բերել ու աստղաբաշխական գնով վաճառել նոր iPhone X-ը, սակայն նա վստահեցրել է, որ սարքի պաշտոնական վաճառքի ամսաթվի մոտենալուն զուգահեռ սմարթֆոնի գինը կնվազի:

Ըստ այդմ՝ սեպտեմբերի 20-30-ն iPhone X-ը կարժենա 2 մլն ռուբլի, հոկտեմբերի 1-10-ը՝ 1.5 մլն, 10-20-ը՝ 1 մլն, 20-25-ը՝ 700.000, 25-31-ը՝ 500.000, նոյեմբերի 1-3-ը՝ 350.000, իսկ ամսի 3-ին՝ 150.000 ռուբլի:

Ռուս ձեռներեցն առաջարկում է 35.000 դոլարի դիմաց բոլորից շուտ ձեռք բերել նոր iPhone X-ը