Ավելի թանկարժեք, քան iPhone-ը. Huawei-ն պատրաստվում է ներկայացնել իր նորագույն սմարթֆոնը (լուսանկար)

21:19 • 19.09.17

Չինական Huawei ընկերությունը պատրաստվում է ներկայացնել իր առաջադեմ սմարթֆոնը՝ Mate 10 մոդելը, որը որոշ տեղեկությունների համաձայն գնային առումով կգերազանցի վերջերս ներկայացված iPhone X-ին:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, նախնական տվյալներով՝ նորագույն սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել 1100 դոլարով: Գաջեթի առաջին լուսանկարը հրապարակել է հեղինակավոր ինսայդեր Էվան Բլասը:

Նախատեսվում է, որ սարքավորումը համալրված կլինի 6 դյույմ էկրանով՝ 1080×2160 կետայնությամբ, Kirin 970 պրոցեսորով, 6 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներկառուցված հիշողությամբ:

Սմարթֆոնի շնորհանդեսը նախատեսվում է իրականացնել այս տարվա հոկտեմբերին: Արտոդրողը հույս ունի, որ այն կմրցակցի նորագույն iPhone-ների հետ:

 

 

 

Ավելի թանկարժեք, քան iPhone-ը. Huawei-ն պատրաստվում է ներկայացնել իր նորագույն սմարթֆոնը (լուսանկար)