Միլիարդատեր Իլոն Մասկը Twitter-ում պատասխանել է Tesla-ի դժգոհ հաճախորդին
Հանրահայտ Tesla, SpaceX տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը, որը համարվում է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը, ազատ ժամանակ է գտել ու Twitter-ում պատասխանել Tesla-ի դժգոհ հաճախորդներին:
Ինչպես նշում է cnbc.com-ը, թվիթերյան օգտատերը սոցկայքում բողոքել է, որ երբ փորձում էր Սթենֆորդ քաղաքում Tesla-ի խանութում Tesla Model X մեքենան գնել, հանդիպել է մի անբարեհամբույր վաճառողի:
«Միանշանակ, դա նորմալ չէ: Հենց նոր Tesla-ի խանութներին հիշեցում ուղարկեցի առ այն, որ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մարդիկ ցանկանան հաջորդ անգամ մեր խանութ այցելել: Դա իսկապես շատ կարևոր է»,-հաճախորդի դժգոհությանն արագ արձագանքել է միլիարդատերը:
Աղբյուրը նկատում է, որ Մասկի գրագետ պատասխանն անմիջապես շտկել է իրավիճակը հօգուտ Tesla-ի: Միլիարդատիրոջ երկրպագուներին տպավորել է այն փաստը, որ Մասկի համար կարևոր է ամեն մի հաճախորդի կարծիքն ու նրան գոհացնելը:










