Ներկայացվել է աշխարհում առաջին ամբողջովին էլեկտրական զբոսանավը (լուսանկարներ)

12:56 • 19.09.17

Ամերիկյան Hinckley Yachts ընկերությունը, որն արդեն 90 տարի զբաղվում է լավագույն զբոսանավերի արտադրությամբ, այս ոլորտի համար ներկայացրել է նորարարական արտադրանք:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ընկերությունը կառուցել է աշխարհում առաջին ամբողջովին էլեկտրական զբոսանավը՝ համալրված 80 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչներով, BMW–ի արտադրության լիթիումային մարտկոցներով, որոնց օգնությամբ ջրային փոխադրամիջոցը 20 կմ/ժ արագությամբ կարող է անցնել 70 կմ:

Ուշագրավ նորույթը ստացել է Dasher անվանումը, այն ունի մոտ 9մ երկարություն ու կարող է առավելագույնը 45կմ/ժ արագություն զարգացնել:

Աղբյուրը մանրամասնում է, որ զբոսանավը կշռում է 3.2 տոննա ու համարվում Hinckley-ի կողմից երբևէ պատրաստված ամենաթեթև զբոսանավը:

 

hinckley_cc_4

hinckley_cc_3

hinckley_cc_5

hinckley_cc_1

hinckley_cc_2

 

 

Ներկայացվել է աշխարհում առաջին ամբողջովին էլեկտրական զբոսանավը (լուսանկարներ)