Արկտիկայի սառույցների նվազեցումն ամռանը հասել է ռեկորդային ցուցանիշների. ՆԱՍԱ
Հյուսիսային բևեռային գլխարկի վիճակի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Արկտիկայում սառույցի մակերեսի նվազեցումն ամռան ընթացքում արդեն չորրորդ տարին հասնում է ռեկորդային ցուցանիշների՝ 4.6 միլիոն քառակուսի կիլոմետրի, ինչը մոտ 1.6 միլիոնով ցածր է վերջին 20 տարվա միջին ցուցանիշներից: Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն):
«Այն, թե որքան ուժեղ է ամռանը կրճատվում Արկտիկայի հյուսիսային բևեռային գլխարկը, կախված է ոչ միայն ամառային ջերմաստիճանից, այլ նաև նրանից, թե ինչ վիճակում է գտնվել սառույցը ձմռանը: Այս տարվա ամառն ընդհանրապես ուշագրավ չի եղել կլիմայի առումով: Այն փաստը, որ մենք բոլորս արձանագրել ենք ամառային սառույցի ռեկորդային ցածր մակերես, վկայում է այն մասին, որ այսօր սառույցները գտնվում են շատ ավելի վատ վիճակում, քան 38 տարի առաջ», - ասել է ՆԱՍԱ-ի Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնի գլխավոր կլիմայագետ Քլեր Պարկինսոնը:
Պարկինսոնի խոսքով՝ այս տարին ամենառեկորդայինը չի եղել վերջին 4 տարվա կտրվածքով. սառույցի մակերեսի առավելագույն նվազեցման ռեկորդն առաջվա պես 2012 թվականինն է, երբ հյուսիսային բևեռային գլխարկի չափերը նվազել են՝ հասնելով 3.41 միլիոն քառակուսի կիլոմետրի: Այնուամենայնիվ, 2017 թվականի ամառը դիտարկումների պատմության մեջ արկտիկական սառույցների կրճատման տեմպով ներառվել է տասնյակում:










