Շվարցենեգերի համար կառուցվել է աշխարհում առաջին էլեկտրական Hummer H1 ամենագնացը

16:13 • 20.09.17

Ավստրիական Kreisel ընկերությունը հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Առնոլդ Շվարցենեգերի համար կառուցել է աշխարհում առաջին էլեկտրական Hummer H1 ամենագնացը:

Ինչպես նշում է motor.ru-ն, մոդելի շնորհանդեսը կայացել է ընկերության նոր հետազոտական կենտրոնի բացման արարողության ժամանակ, որին ներկա են եղել Շվարցենեգերն ու Ավստրիայի կանցլեր Կրիստիան Քերնը:

Նշվում է, որ ամենագնացը կառուցվել է 2 ամսում: Այն համալրված է ընդհանուր 490 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչներով: Նորույթը կշռում է 3.3 տոննա, այն մի լիցքավորմամբ կարող է 300 կմ անցնել:

 

Շվարցենեգերի համար կառուցվել է աշխարհում առաջին էլեկտրական Hummer H1 ամենագնացը