Ավելի քան 16 մլն դոլար. Porsche-ն ներկայացրել է հիբրիդային զբոսանավ (լուսանկարներ)
Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է հիբրիդային սուպերզբոսանավ, որի ստեղծման հարցում աջակցել է Dynamiq բրենդը:
Ինչպես նշում է Business Insider-ը, ջրային փոխադրամիջոցի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է սեպտեմբերի 27-ին՝ Մոնակոյում զբոսանավերի ամենամյա ցուցադրության ժամանակ:
Porsche-ի նորույթը ստացել է GTT 115 անվանումը: Այն մոխրագույն է, ունի 35 մ երկարություն և արժե 16.7 մլն դոլար:
Աղբյուրը մանրամասնում է, որ զբոսանավից արտադրվել է ընդամենը 7 օրինակ:
















