ՆԱՍԱ-ն ցուցադրել է «Մարիա» փոթորիկի ծնունդն Ատլանտյան օվկիանոսում (տեսանյութ)
ՆԱՍԱ-ն իր յութուբյան ալիքում տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է, թե ինչպես է ձևավորվել «Մարիա» փոթորիկը, որը հասել է առավելագույն հինգերորդ աստիճանին:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, լուսանկարները, որոնցից կազմվել է տեսահոլովակը, արվել են սեպտեմբերի 14-18-ը: Այդ օրերին ծովամրրիկը մոտենալիս է եղել բրիտանական Լիվարդի կղզիներին:
Զուգահեռաբար մոլեգնում էր նաև «Խոսե» արևադարձային ծովամրրիկը, որն ուժեղացել է միայն «Մարիա» փոթորիկի մոտենալով:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Մարիա» փոթորիկն շարժվում է Կարիբյան կղզիների ուղղությամբ, որտեղ մեծ ավերածություններ է իրականացրել «Իրմա» փոթորիկը:










