Apple-ը թողարկել է iOS 11-ի վերջնական տարբերակը

11:54 • 20.09.17

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է նոր օպերացիոն համակարգի՝ iOS 11-ի վերջնական տարբերակը:

Ինչպես նշում է ria.ru-ն, ամբողջ աշխարհում iPhone-ի ու iPad-ի միլիոնավոր օգտատերեր արդեն հնարավորություն են ստացել ներբեռնել նոր համակարգը:

Աղբյուրը նկատում է, որ նոր iOS-ը վիզուալ փոխվել է ու նմանվել Apple-ի արտադրած համակարգիչների օպերացիոն համակարգին:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ պանելին ամրացված կամ գործարկված ցանկացած հավելված այսուհետ հնարավոր է բացել ակտիվ ծրագրերի վերևում:

iOS 11-ն առաջարկում է աշխատանքի 2 ռեժիմ՝ slide over, երբ օգտատերը մտնում է նոր հավելված, բայց միևնույն ժամանակ ավելի վաղ բացած ծրագիրը մնում է ֆոնային ռեժիմում, և split view, երբ օգտատերը մի էկրանի վրա միաժամանակ աշխատում է 2 հավելվածի հետ:

Աղբյուրը հավելում է, որ նոր օպերացիոն համակարգն առաջարկում է հավելվածների փոփոխված պատկերակներ:

 

Apple-ը թողարկել է iOS 11-ի վերջնական տարբերակը