Porsche-ն ներկայացրել է Tesla-ի «մրցակցին» (լուսանկարներ)
Ամերիկյան Tesla ընկերությունն էլեկտրական մեքենաների շուկայի բացարձակ առաջատարն է, որի հետ չեն կարողանում մրցակցել նույնիսկ ամենահեղինակավոր բրենդները:
Սակայն, ինչպես նշում է Luxury Launches կայքը, գերմանական Porsche-ն պատրաստվում է ձեռնոց նետել Tesla-ին՝ ներկայացնելով ամբողջովին էլեկտրական Mission E մեքենան:
Արտաքնապես Panamera մոդելին շատ նման մեքենան, որը վաճառքում կհայտնվի 2019թ., կարժենա 80.000-90.000 դոլար:
Այն 100 կմ/ժ արագություն կզարգացնի 3.5 վայրկյանում, կկարողանա առավելագույնը 250 կմ/ժ արագություն զարգացնել: Մեքենան մի լիցքավորմամբ կանցնի 500 կմ տարածություն:
Ոլորտի վերլուծաբանների կարծիքով՝ այս նորույթը պետք է որ անհանգստանալու առիթ տա Tesla-ին:


















