Apple-ի կապիտալիզացիան մեկ շաբաթում նվազել է 43 մլրդ դոլարով

23:43 • 22.09.17

Ամերիկյան Apple ընկերության կապիտալիզացիան այս շաբաթ վատագույն արդյունքն է գրանցել վերջին 17 ամսում՝ կրճատվելով 43 մլրդ դոլարով: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնոմ է Financial Times-ը:

NASDAQ առևտրային բորսայի տվյալներով՝ սեպտեմբերի 22-ին ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 1.6 տոկոսով, իսկ սեպտեմբերի 18-ից արժեթղթերը էժանացել են 5.2 տոկոսով:

Ամերիկյան տեխնոլոգիական հսկայի բաժնետոմսերն արժեզրկվում են Apple Watch-ի հետ կապված խնդրի առկայության մասին լուրերի ֆոնին: Ի դեպ, գաջեթի վաճառքն սկսվել է սեպտեմբերի 22-ին: Բացի այդ, վերլուծաբանները բացասական կանախատեսումներ են անում iPhone 8-ի պահանջարկի վերաբերյալ, որը, նրանց կարծիքով, քիչ է տարբերվում նախորդ սերնդի iPhone-ից:

Հիշեցնենք, որ ընկերության նորագույն արտադրանքների շնորհանդեսը կայացել է սեպտեմբերի 12-ին Կլիֆոռնիայում: Այսօր մեկնարկել է նաև iPhone 8-ի վաճառքը, իսկ առաջատար iPhone X մոդելի վաճառքը սպասվում է ավելի ուշ:

 

 

 

Apple-ի կապիտալիզացիան մեկ շաբաթում նվազել է 43 մլրդ դոլարով