Bugatti-ն կարող է Chiron-ը փոխարինել 4-դռնանի մոդելով (լուսանկարներ)
Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Bugatti ընկերությունը պետք է ներկայացնի հանրահայտ Chiron մոդելի նոր տարբերակը, և չի բացառվում, որ այն կարող է էականորեն տարբեր լինել ներկայիս հիբրիդային օրինակից և ունենալ 4 դուռ:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, Chiron-ին հաջորդող մոդելի ներկայացման ամսաթիվը հայտնի չէ:
Ֆրանսիական Bugatti-ի ղեկավար Վոլֆգանգ Դյուրհեյմերը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահի ժամանակ նշել է, որ 4-դռնանի մոդելի տարբերակը միանգամայն հավանական է:
«Չորսդռնանի մոդելի գաղափարը դեռևս կա»,-ասել է նա՝ մանրամասնելով, որ դեռևս որոշված չէ, թե ինչ ուժային համակարգ է ունենալու նորույթը՝ հիբրիդային, թե ամբողջությամբ էլեկտրական:
















