Android-ով գործող սարքերում տարածված նոր վիրուսը գողանում է բանկային քարտերի տվյալները

17:04 • 22.09.17

Android օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերում հայտնաբերվել է նոր վիրուս, որը գողանում է բանկային քարտերի տվյալները, հայտնում է ria.ru-ն՝ «Կասպերսկու լաբորատորիա»-ին հղումով:

Svpeng վիրուսը տարածվում է Flash փլեյերի տեսքով: Այն կարողանում է ինքնուրույն սքրինշոթներ անել բանկային հավելվածներն օգտագործելու ժամանակ: Դրանից հետո տվյալներն ընկնում են խաբեբաների ձեռքը:

«Կասպերսկու լաբորատորիա»-ի մասնագետները նշում են, որ նոր վիրուսի դեմ շատ դժվար է պայքարել, քանի որ այն արգելափակում է վտանգավոր ծրագրի ադմինիստրատորական հնարավորություններն անջատելու բոլոր փորձերը:

Android-ով գործող սարքերում տարածված նոր վիրուսը գողանում է բանկային քարտերի տվյալները