Հաքերները կարողանում են հեռակա կերպով արգելափակել iPhone-ները

18:43 • 23.09.17

Հաքերները Mac և iPhone դասի սարքավորումները հեռակա կարգով արգելափակելու միջոց են գտել, որի համար օգտագործում են «գտնել իմ iPhone-ը» գործառույթը iCloud հավելվածում:  

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, սարքավորումն արգելափակումից հանելու համար հանցագործները փրկագին են պահանջում բիթքոինի տեսքով: Նման եղանակով ապաարգելափակման առկայության մասին տեղեկությունը հաստատում են նաև Twitter-ի օգտատերերը. Միակ բանը, որը նրանք տեսնում են արգելափակման էկրանն է՝ որպես փրկագին որոշակի գումար վճարելու պահանջով:

Դեռևս չի բացահայտվել, թե ինչպես են հաքերները հասանելիություն ձեռք բերում «գտնել իմ iPhone-ը» գործառույթին, հավանաբար դա տեղի է ունեցել iCloud-ում օգտատերերի մասին տեղեկությունների արտահոսքի արդյունքում:

Մասնագետները խորհուրդ են տալիս օգտատերերին հնարավորինս շուտ անջատել «գտնել իմ iPhone-ը» գործառույթը:

 

 

 

Հաքերները կարողանում են հեռակա կերպով արգելափակել iPhone-ները