Porsche-ն թողարկել է Panamera մոդելի գերաարագ տարբերակը (լուսանկարներ)

20:05 • 26.09.17

Porsche ընկերությունը թողարկել է Panamera Sport Turismo ունիվերսալի հզորագույն տարբերակը՝ Panamera E-Hybrid Turbo մոդելը, որի հզորությունը կազմում է 680 ձիաուժ:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, ավտոմեքենայի դեբյուտը կայացել է այս տարի՝ Ժնևի ավտոսրահում:

Հաղորդվում է, որ նորույթի հիբրիդային ուժային համակարգն ստեղծվել է 550 ձիաուժ զարգացնող V8 երկտուրբո շարժիչի հիման վրա, որի աշխատանքային ծավալը կազմում է 4 լիտր: Շարժիչն աշխատում է ռոբոտացված փոխանցմամ տուփի հետ համատեղ, որին համադրվում է աև 136 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ նորույթի լիթիում-իոնային մարտկոցների հզորությունը կազմում է 14.1 կվտ/ժամ, ինչը թույլ է տալիս մինչև 140 կմ/ժամ արագություն զարգացնել:

Գերմանական ավտոմեքենայի առավելագույն արագությունը կազմում է 310 կմ/ժամ, իսկ 100 կմ/ժամն այն զարգացնում է 3.4 վայրկյանում:

 

 

Porsche-ն թողարկել է Panamera մոդելի գերաարագ տարբերակը (լուսանկարներ)