Դուբայում փորձարկվել է առաջին անօդաչու թռչող տաքսին (տեսանյութ)

18:26 • 26.09.17

Դուբայում առաջին անգամ փորձարկվել է անօդաչու թռչող տաքսի ծառայությունը: Տաքսին իրենից անօդաչու թռչող սարք է ներկայացնում, որն ստացել է Volocopter անվանումը:

Ինչպես հայտնում է Tech Insider-ը, այն նախատեսված է 2 ուղևորի համար և համալրված է 18 օդային պտուտակով:

Այն առաջին անգամ է փորձարկվել առանց մարդու օգնության թռչելիս: Ինչպես նշվում է, այն օդային տաքսին կարելի է կանչել սմարթֆոնի հավելվածի օգնությամբ, նշել ցանկացած ուղղություն, և Volocopter-ը ուղևորին կհասցնի իր նշանակետը: Այն աշխատում է 9 մարտկոցի էներգիայով:

Յուրաքանչյուր չվերթ կարող է տևել 30 րոպե: Փորձարկումներ նախատեսվում է իրականացնել առաջիկա հինգ տարում, որոնց ժամանակ նաև օդաչուներ կներգրավվեն:

Դուբայում այս տրանսպորտային միջոցը դիտարկվում է որպես ապագայի ուղևորափոխադրող հիմնական միջոց:

 

 

 Տեսանյութը՝ այստեղ:

Դուբայում փորձարկվել է առաջին անօդաչու թռչող տաքսին (տեսանյութ)