«Կալաշնիկով» կոնցեռնը ներկայացրել է «թռչող մեքենայի» կոնցեպտ (տեսանյութ)
Ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնը ներկայացրել է «թռչող մեքենայի» կոնցեպտ, որի վերաբերյալ տեսանյութը տեղադրվել է կոնցեռնի կայքում:
Ինչպես նշում է ria.ru-ն, սարքն ուղևորատար կոպտերի նախնական օրինակ է, որն արտաքուստ թռչող մեքենա է հիշեցնում: Նորույթի առաջին թռիչքն իրականացվել է «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովի ներկայությամբ:
Սարքը նախատեսված է մեկ ուղևորի համար: Այն ունի ուղևորի նստատեղի դիմաց տեղավորված կառավարման ջոյսթիկներ, որոնց միջոցով հնարավոր է փոխել թռչող մեքենայի թեքման անկյունը:










