BMW X3-ը վիրտուալ արշավի է մեկնել Մարս (տեսանյութ)

17:18 • 26.09.17

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունն իր պաշտոնական յութուբյան ալիքում հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ նվիրված նոր X3 քրոսովերին:

Ինչպես նշում է motor.ru-ն, տեսանյութում նոր փոխադրամիջոցը վիրտուալ զբոսանք է կատարում Մարս  մոլորակի վրա: Տեսանյութում ցուցադրված է քրոսովերի անվտանգության որոշ համակարգերի աշխատանքը:

Նոր սերնդի BMW X3-ի շնորհանդեսը կայացել է ամռանը: Ի տարբերություն նախորդ մոդելների՝ նորույթը համալրվել է մի շարք նոր գործառույթներով:  

 

BMW X3-ը վիրտուալ արշավի է մեկնել Մարս (տեսանյութ)