Ford-ը մտադիր է էլեկտրականացնել իր բոլոր մոդելները
Ford ընկերությունը մտադիր է մինչև 2030 թվականն էլեկտրականացնել իր բոլոր մոդելները, ինչի մասին ասվում է ամերիկյան ընկերության ամենամյա հաշվետվության մեջ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, հաշվետվությունը ներկայացնում է նաև առաջիկա 13 տարվա զարգացման ծրագիրը:
Ընկերությունը նախատեսում է նաև առջիկա 5 տարում 13 նոր ավտոմեքենա թողարկել՝ էլեկտրաքարշակ համակարգով:
Հայտնի է, որ ամբողջությամբ էլեկտրական կոմպակտ քրոսոեվերը ավտոարտադրողը մտադիր է թողարկել 2020 թվականին: Նախնական տվյալներով՝ մեկ լիցքավորմամբ ավտոմեքենան կարող է մինչև 480 կմ տարածություն անցնել:
Իր ծրագիրը կյանքի կոչելու համար ընկերությունը մտադիր է նաև Եվրոպայում արագ վերալիցքավորման կայանների ցանց կառուցել:










