Մատնահետքի փոխարեն. գիտնականները սրտի կենսաչափական սկաներ են ստեղծել
Բուֆալոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները յուրահատուկ սարք են ստեղծել, որը նախատեսված է տարածքներ մուտք գործելու թույլտվություն ստանալու վերահսկման համար:
Ինչպես ներկայացնում է Life.ru-ն՝ վկայակոչելով համալսարանի հրապարակած հետազոտության արդյունքները, շարժական սկանավորման սարքը մի քանի վայրկյանում կորոշի մարդու սրտի պարամետրերը: Դոպլերի ռադարի հիման վրա աշխատող զգայուն սկաները որոշում է սրտամկանների պարամետրերը, որոնք եզակի են յուրաքանչյուր մարդու համար:
Կենսաչափական տվյալների գրանցումը, գիտնականների խոսքով, ընդամենը 8 վայրկյան է տևում: Բացարձակ ճշգրտության շնորհիվ համակարգը կարող է ճանաչել մարդուն 30 մետր հեռավորությունից:










