Անտարկտիկայից իր չափերով Մանհեթենից քառակի մեծ սառցաբեկոր է պոկվել (շարժանկար)

15:59 • 27.09.17

Անտարկտիկայում Pine Island Glacier սառցաշերտից ահռելի՝ նյույորքյան Մանհեթեն թաղամասից քառակի մեծ սառցաբեկոր է անջատվել, ինչը հիմք է տվել գիտնականներին եզրակացնելու, որ Անտարկտիկայի ամենամեծ սառցաշերտերից մեկը մասնատվում է:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, պոկված կտորն ունի 266ք/կմ մակերես: Սակայն հալչելու դեպքում այն չի ազդի համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման գործընթացի վրա:

Հայտնի է, որ տաք ջրային հոսանքները տակից հալեցնում են սառցաշերտերը, ինչի հետևանքով դրանք սկսում են մասնատվել: Մասնագետների խոսքով՝ վերջին 17 տարվա ուսումնասիրությունների ընթացքում սա Անտարկտիկայում անջատված 5-րդ խոշորագույն սառցաբեկորն է:

Աղբյուրը հավելում է, որ ավելի վաղ՝ հուլիսին, Անտարկտիկայի Larsen C սառցե շելֆից բաժանվել էր անհամեմատ ավելի մեծ սառցաբեկոր:

 

 

 

Անտարկտիկայից իր չափերով Մանհեթենից քառակի մեծ սառցաբեկոր է պոկվել (շարժանկար)