Apple-ը նոր խնդիրների է բախվել՝ iPhone X-ի արտադրության հետ կապված

21:44 • 27.09.17

Apple ընկերության մատակարարները չեն հասցնում իրականացնել iPhone X սմարթֆոնի համար անհրաժեշտ քանակության պատվերները՝ Face ID սենսորային համակարգի հավաքման հետ կապված բարդության պատճառով:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրները, խոսքը Romeo հարթակի մասին է, որն ավելի քան 30 000 անտեսանելի կետ է նախագծում դեմքի 3D մոդելի ստեղծման համար: Այն հանդիսանում է Face ID համակարգի հիմնական տարրերից մեկը:

Հենց այս բաղադրիչն է թույլ օղակ հանդիսանում նորագույն առաջադեմ սմարթֆոնի զանգվածային արտադրության գործում: Ի դեպ, խնդիրն այնքան լուրջ է, որ օրական մի քանի տասնյակ սմարթֆոն է թողարկվում միայն:

Այս շաբաթ ավելի վաղ IGI Securities վերլուծաբան Մին Չի Կուոն նույնպես մատնացույց է արել Face ID համակարգի սենսորների հավաքման բարդությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այս խնդիրը կարող է դեֆիցիտի հանգեցնել iPhone X-ի շուկայում:

 

  

 

Apple-ը նոր խնդիրների է բախվել՝ iPhone X-ի արտադրության հետ կապված