Միջազգային տիեզերական կայանի թռիչքի բարձրությունը կավելացվի 800 մետրով

20:40 • 27.09.17

Միջազգային տիեզերական կայանի ուղեծիրը փոփոխությունների կենթարկվի «Պրոգրես ՄՍ-07» բեռնատար նավին հարմարեցվելու համար: Մանևրից հետո՝ սեպտեմբերի 27-ին, կայանի թռիչքի միջին բարձրությունը պետք է ավելանա 800 մետրով: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Թռիչքների կառավարման կենտրոնի ներկայացուցիչը:

«Բալիստիկ-նավիգացիոն ապահովման ծառայության նախնական տվյալների համաձայն՝ ՄՏԿ-ի ուղեծրի ուղղումը պլանավորված է սեպտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 19:50-ին: Թռիչքի միջին բարձրությունը կավելանա 800 մետրով», - ասել է ԹԿԿ-ի ներկայացուցիչը:

Նա նաև նշել է, որ ուղղումը կիրականացվի «Պրոգրես ՄՍ-07» բեռնատար նավի կայանին ամրացված շարժիչների միջոցով, որոնք պետք է աշխատեն 220 վայրկյան:

«Մանևրից հետո կայանի թռիչքի միջին բարձրությունը պետք է լինի 404.9 կիլոմետր», - ասել է գործակալության զրուցակիցը:

Միջազգային տիեզերական կայանի թռիչքի բարձրությունը կավելացվի 800 մետրով