Գիտնականները Լուսնի ու Մարսի վրա մարդկանց բնակության համար ապահով վայրեր են գտել (լուսանկարներ)
Պադուայի ու Բոլոնիայի համալսարանների գիտնականները հայտարարել են, որ Լուսնի ու Մարսի վրա հայտնաբերել են մարդկանց բնակության համար ապահով վայրեր, հայտնում է ria.ru-ն՝ եվրոպացի աստղաֆիզիկոսների միության կայքին հղումով:
Մասնագետներն ուսումնասիրել են տիեզերական մարմինների ռելիեֆի մոդելներն ու հանգել այն եզրակացության, որ հետագայում Լուսնի ու Մարսի վրա գոյություն ունեցող «լավային խողովակները» (ստորգետնյա քարանձավների լաբիրինթոսային համակարգ) ամենահարմարն են մարդկանց բնակության համար:
Գիտնականների համոզմամբ՝ այդ քարանձավները կկարողանան մարդկանց պաշտպանել տիեզերական ճառագայթումից ու փոքր երկնաքարերից:
Աղբյուրը մանրամասնում է, որ «լավային խողովակներն» առաջացել են լավայի անհամաչափ սառչելու հետևանքով: Գիտնականների խոսքով՝ այդ խողովակների երկարությունը կարող է հասնել 65 կմ-ի:














