Թվիթերը պատրաստվում է կրկնապատկել հաղորդագրությունների նիշերի թիվը

05:41 • 27.09.17

Twitter սոցիալական ցանցի ղեկավարությունը մտադրություն ունի կրկնապատկելու հաղորդագրությունների նիշերի թիվը:

Այս պահին սոցցանցում հաղորդագրությունները սահմանափակվում են 140 նիշով: Այժմ ծառայությունը փորձում է բարձրացնել սահմանը մինչև 280 նիշ:


Նշվում է, որ սկզբում նման հնարավորություն ստանալու է միայն օգտատերերի մի փոքր մասը: Եթե փորձարկումը հաջողված լինի, ապա յուրաքանչյուր օգտատեր կկարողանա օգտվել նորարարությունից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Twitter-ի շուկայական արժեքը  կնվազի մոտավորապես $ 2 մլրդ-ով, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարի հաղորդագրություններ գրել այս սոցիալական ցանցում:

Թվիթերը պատրաստվում է կրկնապատկել հաղորդագրությունների նիշերի թիվը