Լեգենդար Nokia 3310 հեռախոսը համալրվել է 3G ցանցով (տեսանյութ)

18:52 • 28.09.17

HMD Global ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Nokia 3310 բջջային հեռախոսը՝ համալրված 3G տեխնոլոգիայով:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, գաջեթը նաև նորացված օպերացիոն համակարգ է ստացել: Հաղորդվում է, որ սոցիալական ցանցերի աշխատանքի համար մասնագետները համակարգում ներկառուցված հավելված են ստեղծել:

Քանի որ ընկերությունն իր առաջ խնդիր է դրել գաջեթը համալրել 3G տեխնոլոգիայով, որոշակի փոփոխություններ է ստիպված եղել անել: Այսպես, նոր Nokia 3310-ը փոքր-ինչ ավելի մեծ է, միևնույն ժամանակ ավտոնոմ աշխատանքի ժամանակը կրճատվել մինչև 6.5 ժամի խոսելու ռեժիմում և մինչև 27 օր՝ սպասման ռեժիմում:

Գաջեթը հոկտեմբերի կեսերից վաճառքի կհանվի ողջ աշխարհում: Նորույթի արժեքը կկազմի 69 եվրո:

 

 

Լեգենդար Nokia 3310 հեռախոսը համալրվել է 3G ցանցով (տեսանյութ)