Եվրոպայում 5G ցանցի փորձարկումներ են տեղի ունեցել

21:23 • 29.09.17

Շվեդաֆիննական Telia Company հեռուստահաղորդակցական հոլդինգը Ericsson և Intel ընկերությունների հետ համատեղ Եվրոպայում փորձարկել է 5G ցանցը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Telia հոլդինգի պաշտոնական կայքում:

Փորձարկումների ժամանակ  5G ցանցը գործարկվել է Տալլինի նավահանգստում և առևտրային նավում: Այն կապ է ապահովել նավի ուղևորների և նավահանգստում գտնվող օգտատերերի միջև:

 Կայացել է նաև 5G ցանցի փորձարկումն արդյունաբերական նպատակներով՝ շինարարական տեխնիկայի կառավարման համար:

 Ընկերության ծրագրերում նախատեսվում է 2018-ին նորագույն ցանցը գործարկել Ստոկհոլմում, Տալլինում և Հելսինկիում:

 Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր եվրոպական Սան-Մարինո երկիրը կարող է դառնալ առաջինը, որտեղ կհայտնվի 5G ցանցը:

 

Եվրոպայում 5G ցանցի փորձարկումներ են տեղի ունեցել