Aston Martin-ը 12 մխոցային փոշեկուլի էսքիզ է ներկայացրել
Սուպերքարեր արտադրող Aston Martin բրիտանական ընկերության ղեկավար Էնդի Փալմերն իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ հրապարակելով V12 շարժիչով փոշեկուլի կատակ-էսքիզը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, նրա այս գրառումը հրապարակվել է Dyson էլեկտրատեխնիկայի ընկերության հիմնադիր Ջեյմս Դայսոնի՝ «հեղափոխական էլեկտրամեքենա» թողարկելու մասին հայտարարությունից հետո:
Փալմերը շնորհավորել է Դայսոնին «անկախ բրիտանացի ավտոարտադրողների ակումբին» միանալու առթիվ՝ հավելելով, որ ինքը ևս կցանկանար ընդլայնել «Ասթոնի» բիզնեսը՝ հասցնելով այն փոշեկուլի արտադրության:
Dyson-ի փոշեկուլների ներկայիս շարքում արդեն կան V6 և V8 անվանումով փոշեկուլներ:










