GoPro-ն նոր սերնդի էքշն-տեսախցիկ է ներկայացրել (տեսանյութ)

15:16 • 29.09.17

Ամերիկյան GoPro ընկերությունը ներկայացրել է HERO6 Black նոր տեսախցիկը, որի միջոցով հնարավոր է լուսանկարներ և տեսանյութեր անել ցանկացած պայմաններում, այդ թվում՝ վայրկյանում 60 կադր 4K ձևաչափով: Այս մասին հայտնում է CNBC-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ սարքը համալրված է անջրանցիկ կորպուսով և նախատեսված է թե՛ ակտիվ սպորտաձևերի ժամանակ, թե՛ բարդ պայմաններում նկարահանելու համար: Ընդ որում՝ կարպուսը կարող է աշխատել մինչև 10 մետր ջրի տակ սուզվելու պայմաններում:

Ընկերության ներկայացուցիչների համաձայն՝ խցիկում բարելավվել է գույների փոխանցման հնարավորությունը և լուսակայման աշխատանքի արագությունը:

Նշվում է, որ նորույթը վաճառքի կհանվի սեպտեմբերի 29-ից: ԱՄՆ-ում ապրանքի գինը կլինի 499 դոլար:

 

 

GoPro-ն նոր սերնդի էքշն-տեսախցիկ է ներկայացրել (տեսանյութ)