Apple-ը հայտնել է ԱՄՆ իշխանությունների կողմից տվյալների հարցումների թվի ռեկորդային աճի մասին
Ամերիկյան Apple ընկերությունն իր զեկույցում հայտնել է, թե քանի անգամ են ԱՄՆ իշխանությունները 2017 թվականի առաջին կեսին դիմել իրենց ազգային անվտանգության հարցերի հետ կապված տվյալներ ստանալու համար: Այդ մասին հայտնում է Cnet-ը:
Ինչպես հաղորդվում է՝ այս տարվա առաջին կեսին իշխանություններն ուղղել են 13.250-ից 13.499 հարցում: Դա ավելի քան երկու անգամ ավելի է, քան անցած տարվա երկրորդ կեսին, և ավելի քան չորս անգամ ավելի, քան 2016 թվականի առաջին կեսին: Այդ ժամանակ Apple-ը ստացել էր 2.750-ից 2.999 հարցում:
Լրատվամիջոցն ընդգծում է, որ վերջին շրջանի ցուցանիշը ռեկորդային է հաշվարկների ամբողջ պատմության ընթացքում:
Ընկերությունում հավելել են, որ բավարարել են տեղեկատվություն ստանալու իշխանությունների բոլոր հարցումների միայն 70 տոոսը: ԱՄՆ արդարադտության նախարարությունում զեկույցի տվյալները մեկնաբանել հրաժարվել են:










