Պորտալարի ցողունային բջիջները կարող են նպաստել սրտի հիվանդությունների բուժմանը
Ամերիկյան սրտի հարցերով ասոցիացիայի բժիշկներն ու գիտնականները հետազոտության արդյունքում եզրահանգման են եկել, որ պորտալարից վերցված ցողունային բջիջների ներարկումը նպաստում է սրտի աշխատանքի բարելավմանն ու նվազեցնում է բորբոքային գործընթացի հավանականությունը:
Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով հրապարակված հետազոտության արդյունքները, արագացված թերապիան օգնել է քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող հիվանդներին գրեթե ամբողջությամբ ազատվել հիվանդությունից:
Գիտնականների տվյալներով՝ ցողունային բջիջներով թերապիան նպաստել է ոչ միայն սրտի աշխատանքի բարելավմանը, այլև դրականորեն է ազդել անոթների մաքրության, փականների աշխատանքի վրա:
Ուսումնասիրությունն իրականացրած գիտնականները նշում են, որ նման եղանակով բուժումը թույլ կտա 70 տոկոսով կրճատել սրտի կաթվածների և այլ հիվանդությունների քանակը:










