ՆԱՍԱ-ի տիեզերագնացները փորձել են համոզել ամերիկացի ռեփերին, որ Երկիրը կլոր է (տեսանյութ)

12:05 • 30.09.17

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) մի քանի նախկին տիեզերագնաց փորձել է համոզել ռեփեր B.o.B.-ին, որ Երկիրը կլոր է:

Հայտնի է, որ ավելի վաղ ռեփերն առցանց տիրույթում դրամահավաք էր սկսել, որպեսզի ստացված գումարով մի քանի տիեզերական արբանյակ արձակեր ու դրանցից ստացված տվյալների հիման վրա հասկանար՝ իրականում ինչ տեսք ունի Երկիրը:

Ռեփերը կարծում է, որ մեր մոլորակը կարող է տափակ լինել, քանի որ «հորիզոնին նայելիս որևէ կորություն չի տեսնում»:

«Կարող եմ խնայել B.o.B.-ի գումարն ու ասել, որ Երկիրը կլոր է, ես դրա շուրջ պտտվել եմ»,-իր թվիթերյան օգտահաշվում գրել է տիեզերագնաց Թերի Վերթսը:


Գործընկերոջն աջակցել է մեկ այլ տիզերագնաց Բազ Օլդրինը, որը 1966թ. 59 անգամ պտտվել է Երկրի շուրջ: Նա ևս վստահեցրել է, որ Երկիրը կլոր է:

Մինչդեռ ՆԱՍԱ-ի գործող տիեզերագնաց Սքոթ Քելին Twitter-ում B.o.B.-ի համար Միջազգային տիեզերակայանում արված տեսանյութ է հրապարակարել, որում հստակ երևում է, որ Երկիրը գնդաձև է:

Քելին ռեփերին խորհուրդ է տվել հավաքված գումարն ավելի խելամիտ տնօրինել և ուղղել ավերիչ փոթորկից տուժած Պուերտո Ռիկոյի օգնությանը:

 

ՆԱՍԱ-ի տիեզերագնացները փորձել են համոզել ամերիկացի ռեփերին, որ Երկիրը կլոր է (տեսանյութ)