Lockheed Martin-ը ցուցադրել է Մարսի առաքելությունների համար նախատեսված կայարանը (տեսանյութ)
IAC2017 (International Astronautical Congress) միջոցառման ժամանակ Lockheed Martin ամերիկյան ավիաշինական ընկերությունը ներկայացրել է Mars Base Camp մարսիական ուղեծրային կայարանի մանրամասները:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ առաջարկված ճարտարապետության հիմքում մոդուլային կառույց է ընկած. Մարս մոլորակի կայարանից առաջարկվում է 2-3 շաբաթ տևողությամբ առաքելություններ իրականացնել մինչև չորս մարդու մասնակցությամբ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Lockheed Martin-ի առաջարկած ապարատը 110 տոննա քաշ ունի, որից 80 տոննա կշռում են վառելիքի բաղադրիչները (ջրածին և թթվածին). դրանք պլանավորվում է ստանալ Մարսի մակերևույթի վրա՝ ջրի էլեկտրոլիզի միջոցով:
Նշվում է, որ Մարսի առաքելությունը հնարավոր կլինի արձակել 2028 թվականից հետո:
Հայտնի է, որ Lockheed Martin-ը ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) հիմնական գործընկերներից մեկն է Deep Space Gateway լուսնային արբանյակային կայանի ստեղծման գործում: Դրանից բացի, ընկերությունը մշակում է Orion տիեզերանավը:










