Ճապոնիայում ներկայացվել են ինքնակառավարվող տրակտորներ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կիրակի ներկայացրել է նորագույն ճապոնական ինքնակառավարվող տրակտորներ, որոնք մոտ ապագայում կօգտագործվեն երկրի գյուղատնտեսությունում։ Տրակտորները ներկայացվել են Կիոտո քաղաքում անցկացվող «Գիտությունն ու տեխնոլոգիան հասարակությունում» միջազգային ֆորումի (STS) շրջանակում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ճապոնիայում գյուղատնտեսական մեքենաների խոշորագույն արտադրող Kubota Corp. ընկերությունը հուլիսին ներկայացրել էր ինքնակառավարվող տրակտորներ, որոնք, հնարավոր է, վաճառքում հայտնվեն եկող տարվա ապրիլից:
Իշխանությունները լիահույս են, որ ինքնակառավարվող տրակտորները կօգնեն ֆերմերներին լրացնել տրակտորավարների մասով առկա բացը: Նշվում է, որ տրակտորավարների մեծ մասն արդեն մեծ է, իսկ նրանց հաջորդողներ չկան:
Մասնագետների համաձայն՝ ֆերմերները հնարավորություն կունենան տրակտոր վարել ու միաժամանակ հեռակա կարգով կառավարել հողատարածքի այլ մասում գտնվող տրակտորը: Դա հնարավորություն կա 30%-ով կրճատել աշխատանքի ժամանակատարությունը:










