Բելգիայում էվթանազիայի միջոցով կյանքից հեռացել է ֆրանսիացի գրող Անն Բերտը
Բելգիայում էվթանազիայի ընթացակարգի արդյունքում մահացել է ֆրանսիացի գրող Անն Բերտը: Այս մասին հաղորդում է Le Monde հրատարակությունը:
Բերտը սպանվել է մահացու ներարկման միջոցով: 59-ամյա գրողը վերջին մի քանի ամիսների ընթացքում պայքարում էր հատուկ թույլտվության համար: Բելգիայում էվթանազիան օրինականացվել է 2002 թվականից:
Անն Բերտը, ով հիմնականում հայտնի է որպես էրոտիկ ժանրի ստեղծագործությունների հեղինակ, տառապում էր ամիոթրոֆիկ սկլերոզից 2015 թվականից: 2017 թվականին գրողը բաց նամակ էր հղել Ֆրանսիայի նախագահության թեկնածուներին, որտեղ կոչ էր արել երկրում օրինականացնել էվթանազիան:










