Արևի մակերեսին սրտի տեսքով պատկեր է հայտնվել և անհետացել (տեսանյութ)
Արեգակի վրա սրտի տեսքով պատկեր է հայտնվել, որը ձևավորվել է մագնիսական դաշտի գծերի շնորհիվ:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, երևույթը նկատել են Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևի աստղագիտության ռենտգենյան լաբորատորիայում:
Գիտնականների նկարագրմամբ՝ Արևի մակերեսին այդ պատկերը հայտնվել է մագնիսային դաշտերի օգնությամբ. արտաքին ուրվագիծը «պատկերվել է» սառը մագնիսական հանգույցներով, որոնք ավելի մուգ գույն ունեն, իսկ սրտի կենտրոնում տեղակայված է եղել տաք և ակտիվ զանգվածը:
Հատկանշական է, որ սրտի տեսքով պատկերի կենտրոնը համապատասխանում է այն կետին, որին ներկա պահին նայում Երկիրը:
Արևի մակերեսին ժամանակ առ ժամանակ տարբեր կերպարներ են ձևավորվում, որոնք հաճախ նմանեցնում են թռչունների, մայրցամաքների և այլ պատկերների:










