Ուրֆայում 5000 տարվա խաղալիք կառք է հայտնաբերվել (լուսանկարներ)

10:54 • 03.10.17

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Ուրֆա նահանգի Էյուբբիյե շրջանում հնագետները հայտնաբերել են թրծակավից պատրաստված փոքրիկ կառք։ Ըստ գիտնականների՝ խաղալիքն ավելի քան 5000 տարվա է: Այս մասին գրում է թուրքական arkeolojihaber.net կայքը:

Բացառիկ գտածոն կցուցադրվի Թուրքիայի ամենամեծ՝ Ուրֆայի հնագիտական թանգարանում: 

Էյուբբիյեի շրջկենտրոնից 80 կմ հեռավորության վրա գտնվող և հողի տակն անցած հնագույն քաղաքի տարածքում նախաձեռնված պեղումների ընթացքում խաղալիքն ու դրան պատկանող անիվները գտնվել են քաղաքի գերեզմանատան տարածքի պեղումների ժամանակ:

 







Նշենք, որ ամիսներ առաջ Որֆայում հայտնաբերվել էր Եդեսիայի Աբգար Ե թագավորի ընտանեկան դամբարանը: Ուրֆայում հնագետ մասնագետները լայնածավալ պեղումներ են կատարել մոտ 45. 000 քմ տարածքի վրա, ինչի արդյունքում հայտնաբերվել է շուրջ 80 հնագույն դամբարան:

Ըստ հնագետների` Աբգար թագավորի դամբարանը գտնվում է բլուրի ամենաբարձր հատվածում, որտեղ նրանք պեղումներ են կատարել: Իր մեծությամբ աչքի ընկնող այս դամբարանն ունի 10 մարդու համար նախատեսված սենյակ, որոնցից մեկի հատակին հայտնաբերվել է հետաքրքիր խճանկար:

 

Ուրֆայում 5000 տարվա խաղալիք կառք է հայտնաբերվել (լուսանկարներ)