2013 թվականի հաքերային հարձակման հետևանքով տուժել է ոչ թե 1, այլ բոլոր օգտատերերը՝ 3 մլրդ. Yahoo

12:35 • 04.10.17

Yahoo ամերիկյան ընկերության օգտատերերի թիվը, որոնք տուժել են 2013 թվականի հաքերային հարձակման հետևանքով, ոչ թե մեկ միլիարդ է, այլ երեք միլիարդ: Հաքերային հարձակումն անդրադարձել է ընկերության այդ ժամանակ գոյություն ունեցող բոլոր օգտատերերի հաշիվների վրա: Այդ մասին հայտնել է Verizon ընկերությունը, որին այժմ պատկանում է Yahoo-ն:


«Վերջերս ընկերությունը նոր տվյալներ է ստացել, և այժմ՝ հետաքննությունից հետո, որի ընթացքում օգնել են կողմնակի դատական փորձաքննության մասնագետներ, կարծում է, որ Yahoo-ի բոլոր օգտատերերը տուժել են 2013 թվականի օգոստոսին տեղի ունեցած հարձակման հետևանքով»,- նշված է հաղորդագրությունում:


Հետաքննությունը ցույց է տվել, որ գողացված տեղեկությունը չի ներառել օգտատերերի գաղտնաբառեր, քարտային կամ բանկային հաշիվների տվյալներ:


Այնուամենայնիվ, փորձագետների համաձայն, տեղեկատվությունը պաշտպանված է եղել հին, հեշտ կոտրվող անվտանգության համակարգի միջոցով:


2016 թվականի դեկտեմբերին Yahoo-ն հայտարարել է, որ 2013 թվականի հաքերային հարձակման ընթացքում չարագործները, հնարավոր է, գողացել են ավելի քան 1 միլիարդ օգտատերերի տվյալներ:

 

2013 թվականի հաքերային հարձակման հետևանքով տուժել է ոչ թե 1, այլ բոլոր օգտատերերը՝ 3 մլրդ. Yahoo