Ռուսաստանի դեմ կիբեռհարձակումը կանգնեցնելու հարցում օգնել են հայ մասնագետները. ՌԴ ԱԴԾ ղեկավար

15:17 • 05.10.17

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ելույթ ունենալով հոկտեմբերի 4-ին Կրասնոդարում մեկնարկած հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների և իրավապահ մարմինների XVI միջազգային խորհրդակցության ժամանակ, պատմել է Ռուսաստանում WannaCry վիրուսի հարձակման հետևանքների չեզոքացման հարցում հայ մասնագետների աջակցության մասին, գրում է rusarminfo.ru-ն:


«Հայաստանի գործընկերների հետ փոխգործակցությամբ հաջողվել է կանխել WannaCry-ի ներխուժումը մի շարք խոշոր բանկերի ցանց»,- նշել է Ալեքսանդր Բորտնիկովը:


Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի խոսքով՝ երկու երկրների միջև փոխգործակցությունն օգնել է չեզոքացնել վիրուսի բացասական հետևանքները նաև ՀԱՊԿ այլ երկրների բանկային համակարգերում:


WannaCry վիրուսի օգտագործմամբ հաքերային հարձակումը սկսվել է 2017 թվականի մայիսի 12-ին: Դրանից տուժել է ավելի քան 200 հազար օգտատեր աշխարհի 150 երկրում: Ռուսաստանում հարձակումն ամենամասշտաբայիններից է եղել: Վիրուսի հիմնական թիրախում եղել են ռուսական ֆինանսավարկային կառույցները:

Ռուսաստանի դեմ կիբեռհարձակումը կանգնեցնելու հարցում օգնել են հայ մասնագետները. ՌԴ ԱԴԾ ղեկավար